Արմինֆո.Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալն ապրիլի 22-ին կժամանի Հայաստան` ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ հաջորդ օրը կմեկնի Արցախ:
Հավելենք, որ Սիգալը Հայաստան է ժամանում հայտնի կիրոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի հրավերով: Այցի ընթացքում հոլիվուդյան դերասանը կհանդիպի լրագրողների հետ և կպատմի իր այցի նպատակների մասին: