Արմինֆո. «Հայկական ժամանակ՚ թերթի լրագրող Տիրայր Մուրադյանը կրկին բռնության է ենթարկվել ոստիկանության կողմից: Լրագրողը «Ֆեյսբուքի՚ իր էջում հասցրել է գրառում կատարել և հաղորդել, որ իրեն տանում են անհայտ ուղղությամբ:
Միջադեպը տեղի է ունեցել Երևան-Աբովյան խճուղում: Ականատեսների վկայությամբ, անհայտ անձինք, հարվածելով լրագրողի գլխին, նրան բռնությամբ նստեցրել են մեքենա և տարել: Սակայն ավելի ուշ ոստիկանությունը հաղորդել է, որ Մուրադյանին որոշ ժամանակ անց ազատ են արձակել միջադեպի վայրից ոչ հեռու: Հիշեցնենք, որ նախօրեին Մուրադյանը բռնության էր ենթարկվել քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից, որոնք լրագրողին ծեծի էին ենթարկել, ինչից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց:
Երևանում շարունակվում են ընդդիմության երթերը: Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել ակտիվիստներին, հատկապես լարված իրավիճակ է ստեղծվել Ազատության պողոտայում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ոստիկանությունից, ժամը 12:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 83 մարդ: