Արմինֆո. Վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարությունից նվեր ստացած կառավարական ամառանոցից: Այդ մասին հայտարարել է «Քայլ արա` մերժիր Սերժին՚ ընդդիամդիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Նրա ասելով, Սարգսյանն այդ մասին հաղորդել է կառավարության նիստում:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Սերժ Սարգսյանի սեփականությանն էր հանձնվել Հրազդանի կիրճում գտնվող ամառանոցը, որտեղ խորհրդային շրջանից ի վեր ապրել են Հայաստանի բոլոր ղեկավարները, ովքեր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո այն թողել են իրենց հաջորդներին: Ամառանոցը Սերժ Սարգսյանին նվիրելու որոշումը վրդովմունք է հարուցել ընդդիմության շրջանում: Ավելի վաղ ԱԺ նիստում ամառանոցից հրաժարվելու կոչով Սերժ Սարգսյանին էր դիմել ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: