Արմինֆո. «Սինոփսիս Արմենիա» խոշորագույն ՏՏ ընկերության աշխատակիցները ղեկավարությունից պահանջել են գրասենյակի պատերից հանել պետության ղեկավար Սերժ Սարգսյանի դիմանկարները:
Կարծիքների փոխանակումից հետո կողմերը հանգել են փոխզիջման. գրասենյակի միջանցքների պատերն ազատել այնտեղ կախված բոլոր լուսանկարներից` առանց բացառության: Աշխատակիցները լուսանկարները հանել են` երկրի բոլոր ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատակիցներին կոչ անելով հետևել իրենց օրինակին և սատարել «Քայլ արա՝ մերժիր Սերժին» բողոքի ակցիային:
Հիշեցնենք, որ այսօր ընկերության աշխատակիցները, գործնականում, ողջ կազմով միացել են «Քայլ արա՝ մերժիր Սերժին» բողոքի ակցիային: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության աղբյուրները, աշխատակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և, որպես բողոքի նշան, փակել Արշակունյաց պողոտան: Ժամանած կարմիրբերետավորները վերականգնել են մայրաքաղաքի խոշորագույն ավտոմայրուղիներից մեկի երթևեկությունը: