Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վարդան Արամյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակելու մասին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Լոքյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում: Իր պաշտոնը պահպանել է նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: