Արմինֆո. Լարված իրավիճակ է ստեղծվել «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ:
«Կարմիր բերետավորները» փակել են առևտրի կենտոնի մուտքը: Մինչդեռ «Քայլ արա» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ իրենք կմտնեն առևտրի կենտրոնի, քանի որ ցանկանում են գնումներ կատարել: Փաշինյանը հայտարարել է ոստիկանների ապօրինի գործողությունների մասին, ովքեր սահմանափակում են քաղաքացիների ազատ իրավունքը: Ցուցարարները վանկարկում են՝ «Բացեք մուտքը», «Միացեք»:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձում է բանակցություններ վարել Փաշինյանի հետ: Սակայն, վերջինս հերթական անգամ ընդգծում է ոստիկանների այդ գործողությունների անօրինականությունը:
Ավելի վաղ իրավապահ մարմինների և ակցիայի մասնակիցների միջև ընդհարումներ են տեղի ունեցել կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Ավելի քան 20 մարդ բերման է ենթարկվել: Տուժել են նաև լրագրողներ: Նրանցից մեկը հոսպիտալացվել Է: