Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին առաջին փոխվարչապետ նշանակելու մասին:
Մեկ այլ հրամանագրով՝ փոխվարչապետ է նշանակվել Վաչե Գաբրիելյանը: Նախագահը հրամանագրեր է ստորագրել նաև Արմեն Գևորգյանին հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու և փոխվարչապետի պաշտոնում նշանակելու մասին:
Սարգսյանը նաև Ալեքսան Հարությունյանին ազատել է հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից:
Միաժամանակ նա Վարդան Մակարյանին նշանակել է հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: