Արմինֆո.Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգի ուժերի և միջոցների շուրջ: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ օդատիեզերային ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:
Նրա ասելով, ստորագրվել է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգի կազմում Ռուսաստանի կողմից Հայաստանին հատկացվելիք զորքերի ցանկը, որն ուղարկվել է ՌԴ և Հայաստանի պաշտպանության նախարարների հաստատմանը:
ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգն ստեղծվել է 1995 թվականին Ալմա Աթայում ստորագրված համաձայնագրի հիման վրա: Համակարգի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: