Արմինֆո. ԱԺ հատուկ նիստում ՀՀԿ-ն վարչապեպտի պաշտոնի համար առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Ներկայացնելով Սարգսյանի թեկնածությունը` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նրան բնութագրել է որպես ամենաիմաստուն և այդ պաշտոնի համար ամենաարժանի թեկնածու, որն իր կյանքով և անցած ուղիով ապացուցել է նվիրվածությունը Հայաստանի անվտանգության, տնտեսական զարգացման և միջազգային հեղինակության բարձրացման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործին: