Արմինֆո. «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ղեկավարներ Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ միասին կազմում են «Ելք» դաշինքը, միացել են Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի ցույցերին:
Նրանք Փաշինյանին հանդիպել են Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում, երբ նա վերադառում էր հիվանդանոցից, որտեղ նա վիրահատվել էր վիրավորվելուց հետո: Մինչդեռ, այսօր «Հանրապետություն» կուսակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է, որ իրենք չեն կիսում Փաշինյանի մեթոդները, և որ փողոցային պայքարով հնարավոր չէ հասնել իշխանափոխության:
Բայց ժողովուրդն իր առաջնորդին դիմավորել է «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով, չնկատելով Մարուքյանին և Սարգսյանին, ովքեր երկար ժամանակ չէին համաձայնում դուրս գալ փողոց և սպասել դեպքերի զարգացումներին:
Փաշինյանն առաջինը ողջունեց ոստիկաններին, հայտարարելով, որ նրանք իր եղբայրներն են, և ինքը ոչինչ չունի նրանց դեմ. «Բայց բողոքի ցույցերը շարունակվելու են:»: