Արմինֆո. ՀՅԴ-ն հավանություն է տվել Սերժ Սարգսյանի թեկնածությանը ՀՀ վարչապետի պաշտոնում, որն առաջադրել էր ՀՀԿ Խորհուրդը: Այս մասին է նշվում ՀՅԴ հայտարարության մեջ:
«Վերահաստատելով 2016թ.-ի փետրվարի 24-ին կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրով և 2017թ. մայիսի 11-ին քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագրով ամրագրված ռազմավարական նպատակներին և քաղաքական առաջնահերթություններին իր հավատարմությունը` նկատի ունենալով, որ 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և քաղաքական կոալիցիայի հուշագրով ՀՀԿ-ին է վերապահված վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը, հաշվի առնելով ՀՀԿ Խորհրդի որոշումը վարչապետի թեկնածու առաջադրելու մասին՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը», ֊ մասնավորապես, ասված է ՀՅԴ ԳՄ հայտարարությունում։-