Արմինֆո. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 13-ին դուրս գալ հանրահավաքի և միասնական ճակատով հանդես գալ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
«Կոչ եմ անում Հայաստանի քաղաքների և գյուղերի, ինչպես նաև մայրաքաղաքի բոլոր բնակիչներին վաղը՝ 18:30-ին, դուրս գալ Ազատության հրապարակ: Ոզում եմ նշել, որ մեր բոլոր գործողությունները բացառապես Հայաստանի քաղաքացիների համար են, հանուն արդարության հաղթանակի, մեր երեխաների ապագայի: Եկել է Հայաստանի ազատագրման ժամանակը, երբ հենց մենք ենք որոշելու մեր ճակատագիրը, ՀՀ քաղաքացիների կամքի հաղթանակի ժամանակը»,- Facebook-ի իր էջում գրել է ընդդիմադիր գործիչը:
Նշենք, որ մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 14-օրյա քայլերթ էր սկսել Գյումրիից Երևան՝ուղղված Սերժ Սարգսյանի և ՀՀԿ դեմ: Երթը կավարտվի ապրիլի 13-ին՝ Ազատության հրապարակում ամփոփիչ հանրահավաքով, որին կհաջորդեն բողոքի այլ ակցիաներ՝ ընդհուպ Ազգային ժողովի շենքի շրջափակումը, որտեղ ապրիլի 19-ին նախատեսված են վարչապետի ընտրությունները: