Արմինֆո.2018 թվականի ապրիլի 30-ի երկուշաբթին Հայաստանում կհայտարարվի ոչ աշխատանքային` մայիսի 1-ի Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ: Համապատասխան որոշման նախագիծ է ներառվել ապրիլի 12-ի կառավարության նիստում:
Ինչպես նշված է փաստաթղթի տեղեկանք-հիմնավորման մեջ, այդպիսով, երկրի քաղաքացիներին տրամադրվում է մայիսի 1-ի Աշխատանքի օրվանից առաջ լրացուցիչ հանգստի և երկար հանգստյան օրերի իրավունք` ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին և մայիսի 1-ին: Ապրիլի 30-ի փոխարեն աշխատանքային օր կհայտարարվի մայիսի 5-ի շաբաթ օրը: