Արմինֆո.Հայաստանի ռազմական ոստիկանությունում խոշոր յուրացմանն առնչվող գործ են բացահայտել: Ինչպես հաղորդել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության մամուլի ծառայությունը,Ռազմական ոստիկանության աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ 2015թ-ի հունվար ամսին Գեղարքունիքի մարզի բնակչուհի ոմն Նելլի, ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինծառայող`
կոչումով գնդապետ, եւ վստահություն ձեռք բերելու համար իր ամուսնուն՝ Գ.Շ-ին, ներկայացնելով որպես գեներալ, ՀՀ ՊՆ N զորամասի սպա Ս. Թ.-ին իր բնակավայրին մոտ որեւէ զորամաս տեղափոխելու պատրվակով վերջինիս հայր՝ Վ. Թ.-ից կանխիկ ստացել է խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար եւ խաբեությամբ հափշտակել այն: Վ. Թ.-ն այդ գումարը տալու համար «Արդշինինվեստ» բանկում գրավադրել է իր տունը: Դեպքի վերաբերյալ քաղաքացիներ Վ. Թ.-ն եւ Ս. Թ.-ն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տվել են գրավոր հաղորդում, որի հիման վրա նախապատրաստվում են նյութեր: «Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ոմն Նելլին հանդիսանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1959թ-ի ծնված Քնարիկ Վոլոդիայի Սուքիասյանը: Վերջինս ՀՀ ՊՆ զինծառայող չի հանդիսանում: Ռազմական ոստիկանությունը եւս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հակաօրինական գործողություններից՚, - ասվում է հաղորդագրությունում: