Արմինֆո. Ընդդիմադիր «Ելք՚ դաշինքի քարտուղար Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից դիմել է կառավարությանը, պահանջելով կարգավորել ՌԴ-ում Հայաստանում տրված վարորդական իրավունքներով հայաստանցի վարորդների աշխատանքին առնչվող իրավիճակը: «Արդեն մեկ ամիս ինձ դիմում են Ռուսաստանում աշխատող հայրենակիցները, դժգոհելով ռուսաստանցի իրավապահներից, որոնք նրանց ստիպում են հրաժարվել ՀՀ վարորդական իրավունքներից և քննություն հանձնել ՌԴ վարորդական իրավունք ստանալու համար:
Մինչդեռ ԵԱՏՄ օրենսդրությունն անդամ երկրների վարորդներին թույլ է տալիս ազգային վարորդական իրավունքով աշխատել ԵԱՏՄ տարածքում: Հայաստանի կառավարությանը խնդրում եմ կարգավորել այդ հարցը, այլապես ստացվում է, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամությունը ձևական բնույթի է՚, - ամփոփել է պատգամավորը: