Արմինֆո.Եվրամիությունը Հայաստանին կներկայացնի վիզային ռեժիմի ազատականացմանը նպատակաուղղված գործողություների ծրագիր: Ապրիլի 10-ին այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը` Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի քննարկման ընթացքում:
Նրա ասելով, փաստաթղթի վավերացմամբ կսկսվի համաձայնագրի մասնակիցների միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը, որը նախատեսում է մի շարք բարեփոխումների իրագործում: «Հայկական կողմը, սակայն, չսպասելով գործողությունների ծրագրին, սկսել է մի շարք օրենսդրական փոփոխությունների իրականացում, որոնք ազատականացման գործընթացի մաս կկազմեն: Հուսով ենք, որ մեր գործողություններն ըստ արժանվույն կգնահատվեն ԵՄ կողմից՚, - ասել է Կ.Նազարյանը: