Արմինֆո. Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մոտ ժամանակներս նոր պաշտոնում իր առաջին այցը կկատարի Ռուսաստան:
ՏԱՍՍ-ին հարցազրույցում նա, պատասխանելով այն հարցին, թե երբ է նախատեսվում առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն, մասնավորապես, ասել է. «Նոր եմ ստանձնել նախագահի պաշտոնը: Բնականաբար, շատ շահագրգռված կլինեմ ամենամոտ ժամանակներս այցելել Մոսկվա՝ որպես Հայաստանի նախագահ: Ավանդաբար առաջին պաշտոնական այցերը Հայաստանի ղեկավարները կատարում են Մոսկվա»: