Արմինֆո. Ապրիլի 9-ից մայիսի 31-ը ներդնելով ավանդ Evocabank-ում, ավանդատուները հնարավորություն կստանան մասնակցելու վիճակահանությանը և շահել երեք iPhone X-երից մեկը: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, վիճակախաղը տեղի կունենա հունիսի 15-ին:
Աղբյուրի համաձայն, ակցիային մասնակցում են ապրիլի 9-ից մայիսի 31-ը 1 մլն. դրամ, 2,000 ԱՄՆ դոլար կամ Եվրո կամ 100,000 Ռուբլի գումարով Դասական (https://www.evocabank.am/services/individuals/deposits/classical.html) կամ EvocaOnline (https://www.evocabank.am/services/individuals/deposits/evoca-online.html) ավանդ ներդրած բոլոր ավանդատուները՝ անկախ ներդրված արժույթից և Բանկում այլ ավանդ ունենալու փաստից:
Վիճակահանությանը կմասնակցեն միայն վիճակահանութան պահին սրահում ներկա գտնվող ավանդատուները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Evocabank ժամկետային ավանդների պորտֆելը 2017 թվականին աճել է 31.5%, մինչև 38.5 մլրդ դրամ (79.5 մլն դոլար), որտեղ առյուծի բաժինը կազմում են ֆիզիկական անձանց միջոցները`88% կամ 33.9 մլրդ դրամ (69.9 մլն դոլար) տարեկան 45,5% աճով: Ընդհանուր առմամբ, բանկի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված միջոցները կազմել են 39,8 մլրդ դրամ (82,2 մլն դոլար), տարեկան աճը`47%: Բանկի ընդհանուր պարտավորություններում 2017 թվականին ժամկետային ավանդների տեսակարար կշիռը գերազանցել է 51% -ը: