Արմինֆո. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոններից ազատել է իր 9 խորհրդականներին:
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, իրենց պաշտոններից, մասնավորապես, ազատվել են`Էդուարդ Ներսիսյանը, Արիաննե Կարոլին (Լևոն Արոնյանի կինը), Համլետ Հովսեփյանը, Էրիկ Գյուլազյանը Արմեն Ավագ Ավագյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Մհեր Տերտերյանը, Սամվել Սարգսյանը, Վռամ Գյուլզադյանը:
Վարչապետի աշխատակազմում մնացել է ընդամենը չորս խորհրդական`Գագիկ Մարտիրոսյանը, Գևորգ Մալխասյանը, Հայկ Դավթյանը և Գևորգ Մուրադյանը:
Նշենք, որ այս կրճատումները պետք է դիտարկել վարչապետի պաշտոնից Կարեն Կարապետյանի առաջիկա հրաժարականի շրջանակում: Ըստ քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի, ապրիլի 17-ից վարչապետի պաշտոնը կստանձնի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Կարապետյանը կդառնա առաջին փոխվարչապետ: