Արմինֆո. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում դիտվել է դինամիկա:
«Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահի ընտրությունից հետո այդ դրական դինամիկան բանակցություններում կպահպանվի՚, - նշել է Գրեմինգերը ԱՊԱ-ի հրապարակած հարցազրույցում: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը կշոշափվի, նա, մասնավորապես, ասել է. «Ռուսաստանի արտգործնախարարի հետ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում մենք քննարկում ենք ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունները: Այսօրվա մեր հանդիպման ընթացքում մենք կարծիքներ կփոխանակենք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղիների շուրջ՚, - ամփոփել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: