Արմինֆո. Հայաստանում ՌԴ հարավային զինվորական օկրուգի «Էրեբունի՚ ավիացիոն ռազմակայանի օդաչուները ստուգողական պարապմունքների շրջանակում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ռազմական օբյեկտներն ու օդուժը լեռնային տեղանքում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՌԴ հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից, «Ալագյազ՚ հրաձգարանում անցկացված ստուգողական պարապմունքներին մասնակցել են «Մի-24Պ՚ և «Մի-8ՄՏՇ՚ ուղղաթիռների շուրջ 20 անձնակազմ, օդաչուական և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 100 զինծառայող, գործարկվել է ավելի քան 50 միավոր ավիացիոն և ռազմական հատուկ տեխնիկա: