Արմինֆո. Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին, այն ուղարկելով երկրի օրենսդիր մարմնին`սեյմասյին, հետագա վավերացման նպատակով: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Նշենք, որ Եվրամիության անդամ երկրներից Հայաստանի և ԵՄ միջև համաձայնագիրն արդեն վավերացրել են Էստոնիայի և Լատվիայի խորհրդարանները:
Հիշեցնենք, որ Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում, Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: