Արմինֆո.Ապրիլի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Վոլինկինին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավարման տարիներին հայ-ռուսաստանյան դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը բոլոր բնագավառներում էլ ավելի է ամրապնդվել:
Դեսպան Վոլինկինը նշել է, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ռուսաստանյան եղբայրական կապերի զարգացման գործում և շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության հետ արդյունավետ համագործակցության համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ:
Հայ-ռուսաստանյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ Պատվո մեդալ է հանձնել դեսպան Իվան Վոլինկինին: