Արմինֆո. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հաստատել է Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայման օրինականությունը:
«Բոլոր գործողություններն օրինական են եղել: Մեր որոշելիքն է, մենք էլ կորոշենք: Դա չպետք է ձեզ հետաքրքրի, դա ռազմավարական քայլ է… հանրությանը կտեղեկացվի»,- լրագրողներին հայտարարել է Մովսես Հակոբյանը՝ ռուսական ռազմակայանում ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայման վերաբերյալ ՀՌՕ որոշումը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՌՕ մամուլի ծառայությունը, Գյումրիի ռուսական ռազմակայանում ձևավորվում է ռազմական ոստիկանության ստորաբաժանում:
Հաղորդագրության համաձայն, ռազմական ոստիկանության ստեղծման նպատակը զինվորական կարգապահության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն է և Գյումրիի զինվորական կայազորի օբյեկտների պահպանումը: Նշվում է, որ անձնակազմը կստանա հատուկ հանդերձանք և զինված կլինի հաստիքային սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով եւ հատուկ միջոցներով:Նաև հաղորդվում է, որ Գյումրիից զատ մինչև ռուսական բանակի ուսուցման ամառային շրջանի սկիզբը ռազմական ոստիկանության ստորաբաժանում կստեղծվի նաև Երևանի զինվորական կայազորում: