Արմինֆո.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շարունակում է քայլարշավն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի:
Նա արդեն դեպի Վանաձոր ճանապարհին է: Փաշինյանին են միացել մի խումբ թիմակիցներ և քաղաքացիներ։
Ինչպես Faccebook-ի իր էջում հայտնել է Փաշինյանը, քայլերթի սկսման պահից բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել Թբիլիսիից, Մոսկվայից, Վանաձորից, Գյումրիից և Երևանից, որոնցում քաղաքացիներն աջակցություն են հայտնում իրենց ակցիային:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, Նիկոլ Փաշինյանը 14-օրյա քայլարշավ է սկսել Գյումրիից մինչև Երևան՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի:
Քայլարշավն սկսվել է Գյումրու Վարդանանց հրապարակից։ «14 օրերի ընթացքում մենք միասին շուրջ 200 կմ ճանապարհը կանցնենք միայն քայլելով, կկատարենք շուրջ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում և ապրիլի 13-ին ժամը 18։30 Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկի հանրահավաք»,- ասել է Փաշինյանը:
Նշենք, որ ապրիլի 7-ին լրանում են Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, սակայն ինչպես իր հարցազրույցում հասկացրել է պետության ղեկավարը, նա, ամենայն հավանականությամբ, ապրիլի 17-ին կառաջադրվի վարչապետի պաշտոնում՝ չնայած այդ պաշտոնին չհավակնելու ավելի վաղ տված խոստմանը: