Արմինֆո. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան կժամանի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Այդ մասին հաղորդում է Invest in Armenia պորտալը:
Ավելի վաղ հաղորդվել էր, ոչ գագաթնաժողովին կմասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այլ պետությունների ղեկավարների մասնակցության վերաբերյալ առայժմ որոշակի տեղեկատվություն չկա, սակայն ակնկալվում է 25 երկրների ղեկավարների մասնակցություն: Ընդհանուր առմամբ, հյուրերի թիվը կհասնի մինչև 5 հազար:
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 11-12-ը Երևանում: Գագաթնաժողովի շրջանակում Ծաղկաձորում կընթանա գործարար համաժողով: