Արմինֆո. Հունաստանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ լուծմանը խաղաղ ճանապարհով: Այս մասին մարտի 29-ին Երևանում հայտարարել է Հունաստանի ՊՆ պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում:
«Հայկական գործընկերը տեղեկացրեց ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Մեր ցանկությունն է, որ հակամարտությունը վաղօրոք լուծվի խաղաղ ճանապարհով և միջազգային նորմերի հիման վրա: Մեր հարևանները պետք է հասկանան, որ Հայաստանը և Հունաստանը ցանկանում են խաղաղ ապրել: Մենք չենք խնայում դրա համար մեր ջանքերը, բայց միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր իրավունքները և ինքնիշխանությունը», - ընդգծել է Կամենոսը:
Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ հնարավորություն է ստացել տեղեկացնել հունական գործընկերոջը ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումների մասին: «Մենք մեկ անգամ ևս ընդգծեցինք հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու մեր հանձնառությունը», - եզրափակել է Սարգսյանը: