Արմինֆո.Կոնվերս Բանկը՝ <<Հանդիպեք չեմպիոններին>> ակցիայի շրջանակներում, իր Mastercard և Maestro քարտապաններին է առաջարկում կատարել անկանխիկ գնումներ և UEFA Չեմպիոնների Լիգայի՝ Կիևում կայանալիք եզրափակիչ խաղին գտնվելու հնարավորություն ստանալ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ակցիան գործարկվում է անկանխիկ գործարքների խրախուսման նպատակով և դրա ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել այն Mastercard և Maestro քարտապանները, որոնք ակցիայի շրջնակներում՝ 2018թ.-ի մարտի 26-ից մայիսի 10-ը ներառյալ կկատարեն առնվազն 25 անկանխիկ գործարք նվազագույնը 400,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի: <<Ակցիայի շրջանակներում կխաղարկվի UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի 1 տոմս երկու հոգու համար և ուղևորություն դեպի Կիև: Ակցիայի շրջանակներում առավելագույն գումարի և քանակի գործարքներ կատարած ևս 9 քարտապան կստանան դրամական պարգև>>, - ասել են բանկում: <<Հանդիպեք չեմպիոններին>> ակցիայի վերջնաժամկետը մայիսի 10-ն է: Մանրամասները՝ http://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2018/03/14/uefa/ հղմամբ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական №16 տեղեկագրի, Կոնվերս բանկն ակտիվ քարտերի, ինչպես նաև Visa և MasterCard քարտերի ընդհանուր թվով գտնվում է Top-5-ում: 2017-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի քարտերի թիվն ավելացել է 35,1%, մինչև 183.8 հազար քարտ: Քարտերի ընդհանուր թվում Visa քարտերը կազմել են 28.2%, MasterCard - 12,5%: Կոնվերս բանկի պլաստիկ գործարքների ծավալը 2017-ի 9 ամիսների ընթացքում աճել է 62%, մինչև 239.1 մլրդ դրամ, այս ցուցանիշով զբաղեցնելով առաջին տեղը: Բանկը հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցել է 104 բանկոմատ և 753 POS- տերմինալ, որոնց տարեկան աճը համապատասխանաբար կազմել է`3% և 31,6%: Բանկը տեղական ArCa քարտերից զատ թողարկում է և սպասարկում է նաև Visa MasterCard քարտեր:
Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկը հայկական շուկայում գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (ղեկավարը` Էդուարդո Էռնեկյան)` 80,94%, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկի մասնաճյուղերի ցանցը ներառում է 34 ստորաբաժանում, որոնցից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը` Հայաստանի մարզերում, 1-ը` Արցախում: