Արմինֆո. HALO Trust-ի երեք աշխատակից, ովքեր զբաղվում են ցամաքային ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ, զոհվել է Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ կատարելիս: Այդ տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ի թղթակցին հաստատել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Նա ընդգծել է, որ HALO Trust-ի ևս երկու աշխատակից վիրավորվել է: «Միջադեպը տեղի է ունեցել Մարտակերտի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում: Միջադեպի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կհայտնվի ավելի ուշ, երբ հետաքննվեն կատարվածի հանգամանքները»,- ասել է Բաբայանը: