Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Լյուքսեմբուրգը, ինչպես և ԵՄ բոլոր երկրները, աջակցում են ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերին: Այդ մասին մարտի 27-ին Երևանում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնը:
«Կարծում եմ, որ կգա ժամանակը, և գոհություն ունեցող ձևաչափի շրջանակներում կգտնվի այդ սառեցված հակամարտության լուծումը»,- ընդգծել է նա:
Նալբանդյանն իր հերթին նշել է, որ Լյուքսեմբուրգի իր գործըկերոջը պատմել է հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին: