Արմինֆո. Ըստ նախնական տվյալների, Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով տուժածների թվում հայեր կան: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Առաջիկայում Հայաստանի ԱԳՆ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի` տվյալների ճշգրտմանը զուգընթաց:
Ինչպես հաղորդվել է, մարտի 25-ին Կեմերովո քաղաքի առեւտրի կենտրոնում հրդեհի զոհ է դարձել 48 մարդ, սակայն զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ տուժել է մոտ 50 մարդ, և նրանցից ոմանք գտնվում են ծանր վիճակում: Մահացածների թվում կա առնվազն ինը երեխա: Առեւտրի կենտրոնում գտնվողներից ևս 27 մարդ անհետ կորած է: Զոհերի ընտանիքները կստանան 1 մլն ռուբլի փոխհատուցում: