Արմինֆո. Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10,5 արվա ազատազրկման: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը հրապարակվել է քիչ առաջ:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է 2016 թվականի հունիսի 20-ին` հանցավոր խմբավորում կազմակերպելու կասկածանքով: Սեֆիլյանն իր նկատմամբ դատավարությունը քաղաքական հաշվեհարդար է համարում: Սեֆիլյանի գործով դատավարության ընթացքում բազմաթիվ իրավախախտումներ են հայտնաբերել նաև միջազգային փորձագետները: Սեֆիլյանի աջակցությամբ հանդես են եկել նաև Սփյուռքի հասարակական կազմակերպությունները: