Արմինֆո. Երևանում ներկայացվել է «Ապակե պատից այն կողմ. արդար արդարադատության իրավունքը «Սասնա Ծռեր» գործով զեկույցը, որը պատրաստվել է «Քաղաքացիական համերաշխության» պլատֆորմի կողմից փաստերի հավաքագրման արդյունքում:
Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի հետազոտության համար պատասխանատու Ջոան Սմետեկը, ներկայացնելով զեկույցը, նշել է, որ փաստերի հավաքման ընթացքում բացահայտվել են մի շարք խախտումներ:
Նա տեղեկացրել է, որ փաստերի հավաքում են զբաղվել չորս երկրների առաքելությունները (Լեհաստան, Ռուսաստան, Ուկրաինա և Վրաստան), որը բաղկացած է 5 հոգուց, իսկ միջոցառումը կայացել է 2017-ի սեպտեմբերին:
Խոսելով փաստերի հավաքման եղանակի մասին, Սմատեկն ասել է, որ անցկացվել են 33 հարցազրույց, որոնց մասնակցել է 45 հոգի`փաստաբաններ, իշխանության քաղաքացիական հասարակության և լրագրողների ներկայացուցիչներ: Նրա խոսքերով, հարցազրույցի ընթացքում հարց է բարձրացվել Հայաստանում արդարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության շուրջ:
Միջազգային փորձագետը նշել է, որ «Սասնա ծռեր» խմբի նյութերի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են խախտումներ, ինչպես փաստաբանների խուզարկումը և միտումնավոր խոչընդոտելը նրանց մասնագիտական գործունեությանը, արդարադատության իրավունքի խախտումը, լսումների իրավունքի խախտումը, պատժամիջոցների կիրառումը փաստաբանների նկատմամբ:
«Փաստերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում չկա հստակ տարբերություն մարդու խուզարկության և անվտանգության նպատակով զննման միջև: Մենք դեմ չենք զննմանը , բայց մենք դեմ ենք խտրականությանը, որը տեղի է ունեցել դատական գործի ընթացքում, ինչն արտահայտվել է նրանում, որ ոմանց զննել են, իսկ մյուսներին`ոչ, և պարզ չէ, թե ինչ չափանիշներով են առաջնորդվել է անվտանգության աշխատակիցները:
Ավելին, կարծում ենք, որ պետք է ներկայացվի հստակ ցանկ, թե ինչ է թույլատրվում բերել դատարանի դահլիճ, որպեսզի չբախվենք այն երևույթներին, ինչի ականատեսն ենք եղել «Սասնա ծռեր»-ի լսումների ժամանակ: Մենք համոզված ենք, որ պետք է ապահովված լինենք համապատասխան ինստիտուցիոնալ մեխանիզմներով, որոնք իրավաբաններին թույլ են տալիս կատարել իրենց մասնագիտական գործունեությունը », - եզրափակեց Սմեթեկը: