Արմինֆո.Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովը և թուրքական «Anadolu» գործակալության գլխավոր տնօրեն Շենոլ Քազանջին «հայկական քարոզչությանը» դիմակայելու համար Անկարայի և Բաքվի միջև համաձայնեցված տեղեկատվական քաղաքականություն ձևավորելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
«Մեր ԶԼՄ-ները պետք է ուժեղացնեն համագործակցությունը: Համագործակցությունը կօգնի մեզ ավելի ուժեղ դառնալ»,- ասել է Հասանովը:
TRT տնօրեն Իբրահիմ Էրենը նշել է, որ Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացները Թուրքիայում լուսաբանվում են՝ բացառապես միասնության, համերաշխության և եղբայրության ոգով