Արմինֆո.ԱՄՆ կոնգրեսականները Վաշինգտոնին կոչ են արել ճանաչել Արցախը: Այսպես, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը «Թուիթերի՚ իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է. «ԱՄՆ վարչակազմի կողմից Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ ես կաշխատեմ Հայաստանին աջակցության խմբի իմ գործընկերների հետ: ԱՄՆ կողմից Արցախի պաշտոնական ճանաչումից հետո միայն, վերջապես, կհաթանակի արդարությունը, որին Արցախի ժողովուրդն արժանի է՚:
Նա նաև ընդգծել է, որ ղարաաբղյան հարցը կարող է լուծվել միայն բանակցությունների սեղանի շուրջ Ստեփանակերտի վերադարձից հետո, և տարածաշրջանում կտիրի խաղաղություն:
Իսկ կոնգրեսական Ջիմ Քոստան «Թուիթերի՚ իր միկրոբլոգում գրել է. «Մենք պետք է սատարենք Արցախի ժողովրդավարական անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՚:
Հավելենք, որ այս օրերին ԱՄՆ-ում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ է անցկացնում Կնոգրեսում և ԱՄՆ այլ կառույցներում: Սույն փաստը դժգոհություն է հարուցել Բաքվում և Անկարայում: