Արմինֆո. Երիտասարդն սպառնում է ցած նետվել «Հաղթանակ՚ կամրջից, եթե այնտեղ չգնան ԱԺ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը կամ քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Կամրջի մոտ հերթապահում են ոստիկաններ: Երիտասարդի հետ աշխատում են հոգեբաններ: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, սա երիտասարդի կողմից ինքնասպանության առաջին փորձը չէ, որոնք անցնում են մեկ քրեական գործով, և նրան սպառնում է 3,5 տարի ազատազրկում: