Արմինֆո. Անջատողականության միջազգային մոդան աստիճանաբար փոխարինվում է տարածքային ամբողջականության մոդայով, - գտնում է Եվրոպայի Կառնեգի հիմնադրամր ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը:
Սակայն, հանդես գալով Կովկասի ինստիտուտի կողմից և Հակամարտությունների, կայունության և անվտանգության ապահովման Բրիտանական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կազմակերպված` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» միջազգային գիտաժողովում, բրիտանացի փորձագետը նշել է, որ լինում են բացառությունների:
«Այս բացառություններից ամենակարևորը, օրինակ, Եվրոպայում, Կոսովոն է, որը շատ նման է Լեռնային Ղարաբաղին, որը մի ժամանակ շատ հայկական կողմին ոգևորեց բանակցային գործընթացում: Սակայն, Ղրիմից հետո տարածքային ամբողջականության սկզբունքի օգտին տեղի ունեցած փոփոխությունը ոգևորեց արդեն Ադրբեջանին, որը փորձեց ԵՄ գագաթնաժողովի հռչակագրով ամրագրել այդ սկզբունքը:
Միևնույն ժամանակ, բրիտանացի փորձագետը Մոսկվայի մոտ տեսնում է ղարաբաղյան հակամարտության լուծման բավարար մեղմ ուժի բացակայությունը, նշելով բոլորի մոտ պրոբլեմի կարգավորման ցանկությունը, սակայն, սեփական շահերի նվազագույն վնաս հասցնելով:
Ըստ դը Վաալի հաշվարկների, չնայած այն հանգամանքին, որ բոլոր միջազգային փաստաթղթերը և հաշվետվությունները խոսում են խաղաղության և վստահության մթնոլորտի ամրապնդման մասին, առանց հիմքի չի կարելի կառուցել շենք, չնայած, բանակցությունները պետք է շարունակել:
«Ստեղծվում է կարգավորման հարցում նոր խաղացողներ տեսնելու Մոսկվայի դժկամության տպավորություն: Սակայն, հարևան Իրանը և Վրաստանը, իմ կարծիքով, լավ փոխհարաբերություններ ունենալով հակամարտության կողմերի հետ, դեռ կարող են դրական դեր խաղալ այդ հարցում: Միևնույն ժամանակ, Ղարաբաղի հարցում դրական դինամիկա ակնկալելն առաջիկայում, այնուամենայնիվ, անիմաստ է», - եզրափակել է բրիտանացի փորձագետը: