Արմինֆո. Թուրքիան վարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը նպատակաուղղված հետևողական քաղաքականություն: Մարտի 15-ին Բաքվի 6-րդ գլոբալ համաժողովում այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդ որում, նա ՄԱԿ-ին մեղադրել է մի շարք երկրների հարաբերություններում կուտակված հակասությունները կարգավորելու անկարողության համար:
Յըլդըրըմը, միևնույն ժամանակ, ընդգծել է «ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ Անկարայի անխախտելի դիրքորոշումը՚: «Հայաաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը:
Թուրքիան այսուհետև էլ կսատարի Ադրբեջանի արդար դիրքորոշումը : Շատ միջազգային կազմակերպություններ ոչինչ չեն անում Ադրբեջանի նկատմամբ անարդարությունը վերացնելու համար` սահմանափակվելով տարածքների օկուպացումը վերացնելու անհրաժեշտության մասին խոսքերով: Համոզված եմ, որ վաղ թե ուշ արդարությունը կհաղթանակի, իսկ նրանք, ովքեր կանգնած են դրա հետևում, այսպես թե այնպես արժանի պատիժ կկրեն՚, - ասել է վարչապետը: Նա նաև հավաստիացրել է, որ եթե Ադրբեջանին սպառնան, ապա անհապաղ պատասխան կտրվի:
Անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի Վաշինգտոն այցին` Յըլդըրըմն ասելէ, թե «ԱՄՆ-ն, Լեռնային Ղարաբաղի հայերին պագևատրելու փոխարեն, պետք է ամեն ինչ անի, որպեսզի նրանք պատասխան տան մարդկության դեմ հանցագործությունների համար՚: