Արմինֆո. Գերտերությունների տարածաշրջանային շահերը գերակշռում են ղարաբաղյան հակամարտության լուծման իրենց շահագրգռվածության նկատմամբ, գտնում է Կառնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը:
Հանդես գալով Կովկասի ինստիտուտի կողմից և Հակամարտությունների, կայունության և անվտանգության ապահովման Բրիտանական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կազմակերպված` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» միջազգային գիտաժողովում, բրիտանացի փորձագետը Ռուսաստանի շահերը կապեց Բաքվի և Երևանի հետ Մոսկվայի հարաբերությունների հետ:
Այս համատեքստում, դե Վաալն ընդգծել է ԵԱՀ Կ ՄԽ երկրների մոտ կոնսենսուսի առկայությունը, որը պարբերաբար արտահայտվում է Ռուսաստանի Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների հայտարարություններում: Այս լույսի ներքո փորձագետը եզրակացություններ է արել Մոսկվայի, Փարիզի և Վաշինգտոնի դիրքորոշումների միջև լուրջ տարաձայնությունների բացակայության մասին: Նրա կարծիքով, Ղարաբաղի վերաբերյալ համանախագահող երկրների տեսակետներում կան միայն որոշակի նրբություններ:
«Այնուամենայնիվ, հիմնական խնդրի, Ղարաբաղի կարգավիճակի շուրջ միասնական տեսլականը դեռևս բացակայում է և այդ հարցի լուծումը թողնվել է ապագային: Այս ֆոնին, և հիմնականում դրա շնորհիվ, կողմերի միջև շարունակվեւմ է ինտենսիվ դիվանագիտական և տեղակատվական պատերազմը: Եվ քանի որ թե Բաքուն, և թե Երևանը համոզված են, հակամարտության ռազմական փուլի շարունակման մեջ, հետևաբար, հնարավոր զիջումների հարցում կողմերը դեռևս ցուցաբերում են ծայրահեղ զգուշություն», - ամփոփել է դե Վաալը: