Արմինֆո. Գլենդելի (ԱՄՆ Կալիֆարնիա նահանգ) քաղաքաղին խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Գլենդելի փողոցներից մեկը «Արցախի փողոց» անվանակոչելուն՝ ի պատիվ Արցախի Հանրապետության: «Արցախի փողոց կանվանակոչվի Վիլսոնի եւ Հարվարդ փողոցների միջեւ ընկած Մերիլենդի պողոտան՚, - հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի Արևմտյան թևի (ANCA Western Region) պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ այս օրերին ԱՄՆ-ում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսում և այլ կառույցներում: