Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կողմերը նախագահական ընտրություններից հետո քննարկումներն ավելի ինտենսիվ կերպով շարունակելու որոշման են հանգել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Այն բանից հետո, երբ երկու երկրներում նոր կառավարություններ ձևավորվեն, մենք ինտենսիվ կերպով կշարունակենք բանակցությունները»,- նշել է նա:
Նշենք, որ ընտրական գործընթացները Հայաստանում կավարտվեն ապրիլի 17-ին, իսկ Ադրբեջանում նախագահական ընտրություններ տեղի կունենան ապրիլի 11-ին: