Արմինֆո. Ֆրանսիան հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ դիրքորոշում կհայտնի միայն այն ժամանակ, երբ ամեն բան վերջնականապես հստակեցվի, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը՝ անդրադառանալով պաշտոնական Երևանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը:
Հիշեցնենք, որ 2018 թ. մարտի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին:
Նշենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Սակայն, արձանագրությունները չվավերացվեցին Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից, քանի որ Անկարան անընդհատ նախապայմաններ էր առաջադրում: Այս կապակցությամբ Հայաստանի խորհրդարանում արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ: Եվ 2015 թ. փետրվարին դրանք հանվեցին խորհրդարանից:
2017 թվականի երկրորդ կեսին ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել էր, 2018- ի գարունը Հայաստանը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների, քանի որ այդ ուղղությամբ բացակայում է որևէ դրական տեղաշարժը: