Արմինֆո. Փետրվարի 27-ին Երևանում անցկացված հայ- իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության նախագահ, էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Ֆորուդ Ասգարին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության միջև ապրանքների մաքսային տարանցում ընթացակարգով փոխադրումների դյուրացման վերաբերյալե փոխըմբռնման հուշագիրը:
Իրանցի գործընկերներին ներկայացվել է նաև «ԱՏԳ իրականացման հիմնական սկզբունքները ԵԱՏՄ և ՀՀ մաքսային օրենսդրությամբ» խորագրով շնորհանդեսը: Այնուհետև Իրանի պատվիրակությունը շրջել է ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնով, ծանոթացել կառավարման էլեկտրոնային համակարգի, ընդհանրապես, Հայաստանի մաքսային ծառայության գործունեության առանձնահատկությանը: