Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության գոտում ձեռք բերված հրադադարը փխրուն է և 2016 թվականի ապրիլի սցենարի կրկնության հավանականությունը մեծ է: Այս մասին թուրքական TRT WORLD հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հանրային և քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:
«Ցավոք, Ադրբեջանը պատերազմում է ոչ միայն Հայաստանի, այլև ուժեղ հայկական լոբբիի, որոշ միջազգային ուժերի և քաղաքական շրջանակների դեմ, որոնք ֆինանսավորվում են հայկական լոբբիի կողմից», - ասել է Հասանովը: