Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական
վարչությունում քննություն է տարվում պարզելու նորածնի մահվան հանգամանքները:
2018թ. փետրվարի 26-ին` ժամը 12:45-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածնի դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Մեծամոր քաղաքից դեպի «ՀԱԷԿե ՓԲԸ տանող ճանապարհի հարակից աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ: