Արմինֆո. Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները և քաղաքական գործիչները կարող են մրցել երեսպաշտությամբ: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն այսպես է մեկնաբանել Խոջալուի իրադարձությունների առնչությամբ թուրքական ԱԳՆ վերջին հայտարարությունը: «Նրանց մոտ միայն դա է լավ ստացվում»,- նշել է Բալայանը:
Նշենք, որ այսօր Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ, որում հերթական անգամ մեղադրել է Հայաստանին «ադրբեջանական հողերն օկուպացնելու մեջ»: «Թուրքիան վճռականորեն դատապարտում է Ադրբեջանի տարածքների՝ տարիներով շարունակվող օկուպացիան»,- ասվում է Անկարայի հայտարարության մեջ: