Արմինֆո.Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը` գլխավոր քրիստոնեական սրբավայրը (որտեղ գտնվում է Տիրոջ գերեզմանը), կիրակի օրը փակել է դռները` ի նշան բողոքի ընդդեմ Իսրայելի հարկային օրենսդրության փոփոխությունների և նոր օրենքի, որը պետությանը կարող է թույլ տալ եկեղեցուց հողամասեր օտարել:
Տաճարի փակման մասին համատեղ հայտարարություն են տարածել Հռոմի կաթոլիկ, Հունական ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների առաջնորդները: Հայտարարությունը հրապարակվել է մամուլի ասուլիսի ավարտին, որին մասնակցել են Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլ III-ի, Հայ Առաքելական եկեղեցու պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի եւ Սուրբ հողի պահապան Ֆրանչեսկո Պաթոնը: Հայտարարության մեջ նշվում է, որ տաճարի փակման որոշումը կայացվել է ի նշան բողոքի ընդդեմ խտրական և ռաիստական օրինագծի, որը քննարկում է Իսրայելի կառավարությունը:
Հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ եթե այդ օրինագիծն ընդունվի, թույլ կտա սեփականազրկել եկեղեցապատկան հողերը, «ինչը հիշեցնում է համանման օրենքները, որոնք երոպական մութ ժամանակներում կիրառվել են հրեաների նկատմամբ՚: Հոգևոր առաջնորդների բողոքից հետո Իսրայելի կառավարության պրոֆիլային կոմիտեն մեկ շաբաթով հետաձգել է օրինագծի քննարկումը:
Համարվում է, որ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը կառուցվել է այն նույն տեղում, որտեղ, Աստվածաշնչի համաձայն, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը ապա` հարություն առել: Սրբատեղիի պատկանելության իրավունքը վերապահված է Հայ առաքելական, Ղպտի ուղղափառ, Կաթոլիկ, Հույն ուղղափառ, Ասորական ուղղափառ, Եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցիներին: Ամեն տարի Երուսաաղեմի Սուրբ Հարության տաճար են այցելում մի քանի հարյուր հազար ուխտավորներ և զբոսաշրջիկներ` աշխարհի տարբեր անկյուններից: 1900 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ տաճարի դռները փակվել են քաղաքական պատճառներով: