Արմինֆո.Փետրվարի 26-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: «Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՚, - նշված է հաղորդագրությունում։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: