Արմինֆո. Որպես հակամարտության կարգավորման միջնորդ` ԱՄՆ հնարավորինն է անում խնդրի խաղաղ կարգավորման համար` կազմակերպելով հակամարտող կողմերի հանդիպումներ: Այդ մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Դեսպանն ընդգծել է, որ այս տարի լրանում է 30 տարին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից: «Կարևոր է հիշել այդ բոլոր իրադարձությունների մասին, հիշել անցյալը, դաս քաղել այդ ամենից: Էլ ավելի կարևոր է կառուցել ավելի լավ ապագա: Որպես հակամարտության կարգավորման գործում միջնորդ երկիր` ԱՄՆ հնարավոր ամեն ինչ անում է խնդրի խաղաղ կարգավորման համար` կազմակերպելով հակամարտող կողմերի հանդիպումներ: ԱՄՆ կառավարությունը կշարունակի օգնություն տրամադրել Ադրբեջանի հարկադրաբար վերաբնակեցվածներին՚, - ամփոփել է դեսպանը, հաղորդում է APA-ն: