Արմինֆո. Իսրայելի Քնեսեթը մերժել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի մասին օրինագիծը մերժվել է փետրվարի 14-ին խորհրդարանի լիագումար նիստում: «Եշ Աթիդ» կուսակցության առանորդ Յաիր Լապիդի ներկայացրած օրինագիծը մերժվել է 41 «դեմ» և 28 «կողմ» ձայնով:
Մինդեռ Լապիդը համոզված էր, որ Քնեսեթը, որը ներկայացնում է Հոլոքոսթ ապրած երկիր, որևէ պատճառ չունի, որպեսզի չճանաչի Հայոց ցեղասպանությունը և դրա հիշատակի օր չունենա:
Փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին իր հերթին հայտարարել է, որ
գերատեսչությունը պաշտոնական դիքորոշում չի ներկայացնի այդ հարցի առնչությամբ՝ նկատի ունենալով դրա բարդությունը և դիվանագիտական հետևանքները, ինչպես նաև այն պատճառով, որ այն հստակ քաղաքական ասոցացում ունւ:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին օրինագիծն առաջին անգամ էր քննարկման դրվել Իսրայելի խորհրդարանի լիագումար նիստում: Մինչ այդ Հայոց ցեղասպանության ճանաչման ամսին բանաձևը 5 անգամ դրվել էր Իսրայելի Քնեսեթեի քննարկմանը, բայց նույնպես մերժվել էր:
Հատկանշական է, որ փորձագետները գտնում են, որ նախաձեռնված օրինագիծը ընդդիմության կողմից օգտագործվել է ներքաղաքական նպատակներով:
Օրինագիծն անսպասելի էր նաև հայ համայնքի համար: Փաստաթուղթը համաձայնեցված չէր ոչ հայ համայնքի ներկայացուցիչների, ոչ լոբբիստական կազմակերպությունների հետ:
Դիտորդների կարծիքով, առաջին հերթին Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունն է պատճառ հանդիսանում, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: